Նորություններ

Գյուղատնտեսական արտադրանքի և անտառային մթերքի ելակետային հետազոտություն (21.10.2013)

«Թեղուտ» ՓԲ ընկերության նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով իրականացվում է Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի ազդակիր համայնքներում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի և անտառային տարածքներից հավաքվող անտառային մթերքի որոշ տեսակների ելակետային հետազոտություն, որի նպատակն է դրանցում առկա ծանր մետաղների ելակետային պարունակությունների որոշումը: Հետազոտության շրջանակներում առաջին նմուշառումը կատարվեց 2013 թ. հոկտեմբերի 18-19՝ համայնքների ներկայացուցիչների և Ալավերդու Օրհուս կենտրոնի ղեկավարի հանրային դիտորդությամբ: Հետազոտությունն իրականացնում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը: Հետազոտությունների արդյունքները հետագայում կօգտագործվեն Թեղուտի լեռնահանքային համալիրի գործունեության ազդեցությունների մոնիտորինգի և հնարավոր բացասական ազդեցությունները նվազագույնի հասցնելու մեթոդների որոշման համար:

 

Լուսաբանում տեղական ՀԸ եթերում

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC