Նորություններ

Հոկտեմբերին կատարված աշխատանքներ (22.11.2013)

Լեռնահանքային համալիրի և ենթակառուցվածքների, սպասարկող կառույցների շինարարություն և սարքավորանքի մոնտաժում

 

Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցում

- Խոշոր ջարդման բաժանմունքի սնուցիչի հենաշրջանակի մոնտաժում, տելֆերների տեղակայում

- Ջարդած հանքաքարի պահեստի հենապատի կառուցում, բունկերների մոնտաժում, ծածկի կառուցում

- Մանրացման բաժանմունքի շինարարության շրջանակներում գրունտի մշակում և տեղափոխում, հատակների և հիմքերի բետոնացում, ամրանների և ներդիր դետալների տեղադրում, պատերի կոռուցում, ջրատար խողովակների մոնտաժում

- Ֆլոտացիոն արտադրամասի գնդային աղացի և ֆլոտացիոն մեքենաների հիմքերի կառուցում, ամրանավորում, բետոնային աշխատանքներ, վանդակամածների սյուների և այլ մետաղական կառուցվացքների մոնտաժում, պատերի կառուցում

- Էներգամատակարարման և ռեագենտների մասնաշենքի պատերի ամրանավորում և բետոնացում, հենապատերի կառուցում

- Ֆլոտացիոն արտադրամասի պոչատարի կառուցման նպատակով գրունտի մշակում, պատերի և հատակի բետոնացում

- Մոլիբդենի արտադրամասի հիմքերի, հենքի և պատերի կառուցում, ներկման աշխատանքներ

 

Պոչանքային տնտեսության և արտադրական ջրի մատակարարման կառույցների շինարարություն

- Թարմ տեխնիկական ջրի պոմպակայանի պատերի ամրանավորում, հարթեցում, սպիտակեցում

- Երկրորդ վերելքի պոմպակայանի ենթակայանի շինարարության շրջանակներում հողային և բետոնային աշխատանքներ

- Պոչանքային տնտեսության առաջնային պատվարի կառուցում

- Պոչամբարի պոչատարի կառուցման նպատակով գրունտի մշակում, պատերի և հատակի բետոնացում Կոլեկտորի բետոնացում, հիդրոմեկուսացում և շանդորների մոնտաժում

- Պարզեցման ավազանի հատակի ամրանավորում և բետոնացում

 

Լեռնահանքային աշխատանքներ և ենթակառուցվածքների ապահովում

- 620 հազ. մ3 հիմնական մակաբացման և 15,9 հազ. մ հորատման աշխատանքներ բացահանքում

- Ծանր տեխնիկայի վերանորոգման արհեստանոցի պատերի ներկման աշխատանքներ

- Լեռնահանքային վարչական շենքի և կից կաթսայատան ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ

- Ծանր տեխնիկայի կայանատեղի մաքրման կայանի շինարարության շրջանակներում հողային աշխատանքներ, բետոնի նախապատրաստական շերտի ապահովում և ամրանային աշխատանքներ

 

Հյուրանոցահանրակացարանային համալիր, կաթսայատուն և անցակետեր

Հարակից տարածքների բարեկարգում, հենապատերի կառուցում, ջրի մաքրման կայանի շինարարություն, ներքին հարդարման և կահավորման աշխատանքներ:

 

Շինարարական աշխատանքների ընդհանրացված քանակական ցուցանիշներ

- Բետոնային աշխատանքներ – 2.035 մ3

- Ամրանային աշխատանքներ – 17,7 տ

- Պոչամբարի առաջնային պատվարի կառուցման հողային աշխատանքներ – 52 հազ. մ3

 

Տեխնիկական պարկի համալրում

SIMENS 6SR4202 մակնիշի էլեկտրական շարժիչ, FLSMIDTH ընկերության արտադրության լրամանրացնող աղաց, БиОКС-40б մակնիշի կեղտաջրերի մաքրմանԿայան, FLSMIDTH WEMKO SMARTCELL ֆլոտացիոն մեքենա, կապի սարքեր, ТМ 1600/10-УЗ և ТМ 4000/10-УЗ մակնիշների տրանսֆորմատորներ, TOYOTA HILUX 3.0 դիզելային պիկապներ

 

Աշխատողների թվաքանակը հոկտեմբերի վերջին

Ընդհանուր՝ 1.287, այդ թվում՝ 167 աշխատող՝ Թեղուտից, 243 աշխատող՝ Շնողից, 428 աշխատող՝ Ալավերդուց և 449 աշխատող՝ այլ համայնքներից: Հոկտեմբերին ընդունվել են աշխատանքի 100, ազատվել են՝ 15 աշխատողներ:

 

Լուսանկարներ

 
 
 
 
 
 
 


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC