Մեր մասին
«Վալլեքս» խմբի «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը հանքարդյունաբերական ընկերություն է: Այն հիմնադրվել է 2006 թ. մայիսի 22-ին՝ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համար ներդրումային առավել օպտիմալ պայմաններ ապահովելու նպատակով:
Հիմնական գործունեության վայրը Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղական համայնքները և հարակից տարածքներն են:
Ընկերությունը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ ունի 1189 աշխատող, այդ թվում՝ 134 աշխատող՝ Թեղուտից, 224 աշխատող՝ Շնողից, 390 աշխատող՝ Ալավերդուց և 441 աշխատող՝ այլ համայնքներից: