Մեր ռազմավարությունը
Ռազմավարության ուղենիշներ.
- աշխատանքի անվտանգության ՀՀ օրենսդրությամբ ամրագրված, ինչպես նաև՝ միջազգայնորեն ընդունված չափանիշների պահպանում,
- գործունեության շրջակա միջավայրի համար անվտանգության ՀՀ օրենսդրությամբ ամրագրված, ինչպես նաև՝ միջազգայնորեն ընդունված առավել առաջադեմ չափանիշների պահպանում,
- գործունեության ազդակիր համայնքների, աշխատողների և այլ շահառուների հետ ընկերության փոխշահավետ, հավասարակշռված համագործակցության հաստատում ու զարգացում,
- ժամանակակից ամենաառաջադեմ տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառում:
Ռազմավարական նպատակներ.
- «Վալլեքս» խմբի ընկերությունների տնտեսական հզորացում,
- Գործունեության ոլորտների ընդլայնում և բազմազանեցում,
- Գործունեության ազդակիր համայնքների և տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացում: