Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը գտնվում է Հայաստանի հյուսիսում` Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Հեռավորությունը մարզի վարչական կենտրոն Վանաձոր քաղաքից մոտ 70 կմ է, և 32 կմ՝ Ալավերդի քաղաքից, որն իր մեծությամբ երկրորդն է Լոռու մարզում: Մոտակա երկաթուղային կայարանը գտնվում է հանքավայրից 15 կմ դեպի հյուսիս՝ Ախթալա քաղաքում: Մոտակա բնակավայրերն են Թեղուտ և Շնող գյուղերը, որոնք գտնվում են հանքավայրից համապատասխանաբար 4 և 6 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի երկրաբանական կառուցվածքում մասնակցում են Շնող-Կողբյան ինտրուզիվ զանգվածի ապարները: Հանքավայրում պարզորոշված է հանքայնացման վեց փուլերի հաջորդական զարգացում` քվարցային, հանքաքար չպարունակող, քվարց-պիրիտ-մոլիբդենիտային, անհիդրիտային, քվարց-անհիդրիտ-խալկոպիրիտ-մոլիբդենիտային և գիպսային: Առավել տարածված և արժեքավոր միներալներն են պիրիտը, խալկոպիրիտը և մոլիբդենիտը:

Պաշարների մեծությամբ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ Քաջարանի հանքավայրից հետո: Հանքավայրի հայտնաբերմանը հանգեցրած երկրաբանա-հետախուզական աշխատանքները սկսվել են դեռևս 1972 թ.: Հետախուզական հորատումներ և այլ երկրաբանական աշխատանքներ են իրականացվել շուրջ 20 տարի: Դրանց արդյունքում որոշվել են հանքային մարմնի սահմանները, Խորհրդային Միության պաշարների պետական հանձաժողովի կողմից 1991թ. հաստատվել է շուրջ 454 մլն տոննա հանքաքարի պաշար՝ 1.6 մլն տոննա (0.355%) պղնձի և 99 հազար տոննա (0.022%) մոլիբդենի պարունակությամբ:

Հանքավայրի պաշարները.

Հաշվարկվող տարրեր

Չափման միավոր

Հաշվեկշռային պաշարներ (բացահանքի ուրվագծում)

B

C1

B+C1

C2

հանքաքար

հազ. տ

72632.8

381163.2

453796.0

5448.0

պղինձ

%

հազ. տ

0.337

244.5

0.358

1365.2

0.355

1609.7

0.376

20.5

մոլիբդեն

%

տ

0.0234

17027.3

0.0212

80915.9

0.0216

97943.2

0.0215

1173.6

ծծումբ

%

հազ. տ

-

3.71

16833.6

3.71

16833.6

3.45

187.9

ոսկի

գ/տ (խտանյութում)

կգ

-

-

-

0.6

4776.2

արծաթ

գ/տ (խտանյութում)

տ

-

-

-

31.7

303.8

ռենիում

գ/տ (խտանյութում)

տ

-

-

-

5.6

44.8


Շահագործման արտոնագիր ստանալուց անմիջապես հետո ընկերությունը ձեռնամուխ է եղել հանքավայրի լրահետախուզման աշխատանքներին, որոնց մասնակցել է նաև միջազգայնորեն ճանաչված «Strathcona Mineral Services Limited» (Կանադա) ընկերությունը: Լրահետախուզման ծրագիրն ավարտվեց 2014թ.: Կատարված աշխատանքների արդյունքում (144 հորատանցք՝ 27,027 մ ընդհանուր երկարությամբ) ստացվեցին պաշարների տվյալներ 890 մ բացարձակ բարձրությունից վեր գտնվող հորիզոնների համար:

Պաշարների տվյալներ 890 մ բացարձակ բարձրությունից վեր գտնվող հորիզոնների համար.

Պաշարների կատեգորիան

Հանքաքար մլն տ

Պղինձ

Մոլիբդեն

Պարունա-կություն%

Մետաղ

հազ. տ

Պարունա-կություն%

Մետաղ

հազ. տ

Չափված (Measured)

(В)

100.9

0.33

336

0.011

11.1

Հաշվարկված (Indicated)

(C1)

41.3

0.28

114

0.011

4.3

Չափված և հաշվարկված (B+C1)

142.2

0.32

450

0.011

15.4

Կանխատեսումային (C2) (Inferred)

5

0.24

12

0.004

0.2

Ընդհանուր

147.2

0.31

462

0.011

15.6


Հանքավայրի օքսիդացման գոտում առկա է նաև փիրուզային հանքայնացում: Համաձայն ԽՍՀՄ պաշարների պետական հանձնաժողովի համապատասխան արձանագրության՝ փիրուզի պաշարները կազմում են մոտ 100 տոննա: