Արտադրանք
Թեղուտի լեռնահանքային համալիրն արդյունահանում է պղինձ-մոլիբդենային հանքաքար և արտադրում պղնձի և մոլիբդենի խտանյութեր:
Գործունեության առաջին 10 տարիների համար միջինացված ցուցանիշներով տարեկան կվերամշակվի շուրջ 7 մլն տոննա հանքաքար՝ պղնձի 0.35% և մոլիբդենի 0.01% պարունակությամբ: Օգտակար տարրերի կորզումը հանքաքարից կկազմի 82%՝ պղնձի և 60%՝ մոլիբդենի դեպքում: Տարեկան կարտադրվեն մոտ 64 հազ. տոննա պղնձի և 760 տոննա մոլիբդենի խտանյութեր: Պղնձի խտանյութում պղնձի պարունակությունը կկազմի մոտ 31%, մոլիբդենի խտանյութում մոլիբդենի պարունակությունը կկազմի մոտ 50%: