Կայուն զարգացում
«Թեղուտ» ՓԲ ընկերությունը ղեկավարվում է կայուն զարգացման «Վալլեքս» խմբի որդեգրած սկզբունքներով: Տնտեսական զարգացման յուրաքանչյուր ծրագրի իրականացում, մեր համոզմամբ, արդարացված է միայն այն դեպքում, երբ տնտեսական նպատակահարմարությունը հավասարակշռվում է շրջակա սոցիալ-տնտեսական, բնական և պատմամշակութային միջավայրերի անվտանգության հրամայականներով:
Կայուն զարգացման սկզբունքներին իր գործունեությունը համապատասխանեցնելու տեսանկյունից «Թեղուտ» ՓԲ ընկերության համար առաջնահերթ կարևոր է.
- կենսաբազմազանության պահպանությունը
- անտառային տնտեսությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու և փոխհատուցելու ծրագրերի իրականացումը
- իր գործունեության և հարակից տարածքների պատմամշակութային ժառանգության վերհանումը և պահպանությունը
- կայուն զարգացման սկզբունքներին նաև կապալառուների գործունեության համապատասխանեցումը:
Կայուն զարգացման սկզբունքներին գործունեության համապատասխանության ապահովման համար անհրաժեշտ գործառույթները ընկերության կառուցվածքային միավորների միջև բախշվել են հետևյալ կերպ:
Ակնկալվում է, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման մեկնարկից որոշ ժամանակ անց ներդրված կլինեն և արդյունավետ կգործեն ISO 14001 և OHSAS 18001 կառավարման համակարգերը:
Հիմք ընդունելով Ընկերության իրականացրած և նախատեսվող գործողությունների մանրամասն ուսումնասիրության արդյունքները՝ դանիական «Էֆ Էլ Շմիդտ» ընկերության, «Արտահանման վարկավորման հիմնադրամ» Դանիայի պետական գործակալության և դանիական «PensionDanmark» կենսաթոշակային հիմնադրամի համագործակցությամբ «PensionDanmark» կենսաթոշակային հիմնադրամը «Արտահանման վարկավորման հիմնադրամ» Դանիայի պետական գործակալության միջոցով շուրջ 350 մլն դանիական կրոն ծավալով ֆինանսավորում մատչելի է դարձրել Ընկերության համար՝ արտադրական սարքավորանքի ձեռք բերման ծախսերին ուղղելու նպատակով, ինչի վերաբերյալ 2013 թ. օգոստոսի 20-ին «PensionDanmark»-ը տարածել է պաշտոնական հաղորդագրություն:
- Քաղաքականություն, նպատակներ և խնդիրներ
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում
- Կառավարման միասնական համակարգ և մոնիթորինգ
- Ջրի կառավարում
- Թափոնների կառավարում
- Կենսաբազմազանություն
- Անտառի պահպանություն
- Շահառուների ներգրավում
- Սոցիալական քաղաքականություն
- Հուշարձանների պահպանություն
- Կապալառուներին ներկայացվող պահանջներ