Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում
Մինչ Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և գործունեության ծրագիրն առարկայորեն կենսագործելը Ընկերությունն իրականացրել է ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր նախապատրաստական աշխատանքները:
2005թ. կատարվել է շրջակա միջավայրի վրա լեռնահարստացուցիչ կոմբինատի ազդեցության գնահատումը և կազմվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագիծ, որը ներկայացվել է փորձաքննության՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:
2006թ. մարտի 23-ին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով իրականացվել են ՇՄԱԳ նախագծի հասարակական լսումներ: 2006թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, հաշվի առնելով նաև հասարակական լսումների դրական արդյունքները, ՇՄԱԳ նախագծի վերաբերյալ տվել է թիվ ԲՓ-31 դրական փորձաքննական եզրակացությունը:
Նպատակ ունենալով ապահովել ոչ միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված, այլև Միջազգային ֆինանսական կորպորացիայի առաջադրած կատարողական չափորոշիչներին սեփական գործունեության առավել լիարժեք համապատասխանություն և ձեռք բերել դրա մասին վկայող հանրանշանակ փաստարկներ՝ Ընկերությունը 2012 թ.-ից համագործակցություն է ծավալել անգլիական WSP ընկերության հետ: Այդ համագործակցության շրջանակներում WSP ընկերության կողմից մշակվել է Սոցիալական և առողջապահական բազային հետազոտության ուղեցույց (անգլ.): Դրան համապատասխան՝ մրցութային կարգով ընտրված, մասնագիտացված կազմակերպության կողմից կատարվել է Սոցիալական և առողջապահական բազային հետազոտություն, որի արդյունքներից ելնելով արվել է Սոցիալական և առողջապահական ազդեցության գնահատում:
Սոցիալ-առողջապահական ազդեցության գնահատման հիմնական բովանդակությանը ծանոթանալը շահառուների լայն շրջանակների համար առավել դյուրինացնելու նպատակով կազմվել է նաև Սոցիալ-առողջապահական ազդեցության գնահատման հանրամատչելի սեղմագիր:
- Քաղաքականություն, նպատակներ և խնդիրներ
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում
- Կառավարման միասնական համակարգ և մոնիթորինգ
- Ջրի կառավարում
- Թափոնների կառավարում
- Կենսաբազմազանություն
- Անտառի պահպանություն
- Շահառուների ներգրավում
- Սոցիալական քաղաքականություն
- Հուշարձանների պահպանություն
- Կապալառուներին ներկայացվող պահանջներ