Անտառի պահպանություն
Գիտակցելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համատեքստում բնապահպանական տեսանկյունից առավել կարևոր խնդիրներից մեկը անտառային ֆոնդին հասցվելիք վնասի փոխհատուցումն է, «Վալլեքս» խմբի ընկերությունները չեն սահմանափակվելու բնապահպանական վնասի փոխհատուցման` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված մեխանիզմներով: Առաջնորդվելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով` «Թեղուտ» ՓԲԸ-ն մշակել և ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ համաձայնեցրել է անտառապատման ծրագիր, որը նախատեսում է անտառապատման աշխատանքների իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի (357 հա) կրկնակիին հավասար գումարային մակերեսով տարածքներում (714 հա): Ընդ որում, ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել վերոնշյալ 714 հա տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար` մինչ անտառի էկոհամակարգի համար բնութագրական տարրերի կայացման նախադրյալների ապահովումը:
31.12.2015թ. դրությամբ անտառային ծածկույթի հատումներ են իրականացվել 197.1 հա գումարային մակերեսով տարածքներում: Զուգահեռաբար անտառապատման ծրագրի շրջանակներում ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող, Լեռնահովիտ, Օձուն և Արջուտ համայնքների վարչական սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում գտնվող շուրջ 464.9 հա գումարային մակերեսով տարածքներում:
Շահառուների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների շրջանակներում շահագրգիռ հանրության ներկայացուցիչների խնդրանքով ստորև ներկայացնում ենք անտառպատող կազմակերպություններին կատարված վճարումները՝ ըստ տարիների.
Տարեթիվ |
Անտառապատված տարածք, հա |
Վճարված գումար, առանց ԱԱՀ, ՀՀ դրամ |
2009 |
122.0 |
38,194,625.00 |
2010 |
18.0 |
43,154,767.00 |
2011 |
65.5 |
56,676,606.00 |
2012 |
94.5 |
77,533,442.00 |
2013 |
78.5 |
84,243,987.00 |
2014 |
13.0 |
54,576,971.33 |
|
|
|
Ընդամենը՝ | 425,089,260.33 |
Ընկերության նախաձեռնությամբ և միջոցներով` ՀՀ առաջատար բուհերի ուսանողության և Լոռու մարզի երիտասարդության լայն մասնակցությամբ` Թեղուտ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում բնապահպանական-կրթական նպատակներով ծառատունկեր իրականացվել են նաև հասարակական կարգով: Այդ ծառատունկերին մասնակցել են նաև անվանի մտավորականներ, մշակույթի հայտնի գործիչներ:
Ծառերի ընթացիկ խնամքն իրականացվում է ընկերության միջոցներով:
Շահառուների հետ հանդիպումների շրջանակներում Ընկերության գործունեության տարածքին հարակից համայնքների ներկայացուցիչներն առաջարկել են Ընկերությանը, որ Անտառապատման ծրագրով նախատեսված աշխատանքների մի մասի փոխարեն կատարվի նույն ծավալով այգետունկ հարակից համայնքների վարչական սահմաններում գտնվող հողատարածքներում: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ընդունելու առաջարկը համապատասխան իրավական նախադրյալների ապահովման դեպքում: Թեղուտ և Շնող համայնքերի ղեկավարները դիմել են ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարներին Անտառապատման ծրագրում համապատասխան փոփոխություն անելու խնդրանքով, և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2015թ. օգոստոսի 4-ի թիվ 182-Ա ու ՀՀ բնապահպանության նախարարի 2015թ. օգոստոսի 7-ի թիվ 228-Ա համատեղ հրամանով Անտառապատման ծրագրում փոփոխություններ են արվել, որոնց արդյունքում՝ Անտառապատման ծրագրով սահմանված 714 հա ընդհանուր մակերեսով անտառապատման համար նախատեսված տարածքից 180 հա ընդհանուր մակերեսով Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների տարածքում կարող են իրականացվել պտղատու այգիների հիմնման աշխատանքներ:
2015 թվականի վերջին մեկնարկել է Շնող համայնքում՝ սեփականության իրավունքով համայնքի բնակիչներին պատկանող գումարային 10հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերում պտղատու այգիների հիմնման ծրագիրը՝ որպես անտառապատման ընդհանուր ծրագրի բաղադրիչ։
- Քաղաքականություն, նպատակներ և խնդիրներ
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում
- Կառավարման միասնական համակարգ և մոնիթորինգ
- Ջրի կառավարում
- Թափոնների կառավարում
- Կենսաբազմազանություն
- Անտառի պահպանություն
- Շահառուների ներգրավում
- Սոցիալական քաղաքականություն
- Հուշարձանների պահպանություն
- Կապալառուներին ներկայացվող պահանջներ