Ինչպես մարդկային ցանկացած այլ գործունեություն, այնպես էլ Թեղուտի հանքավայրի շահագործումն անխուսափելիորեն ենթադրում է որոշակի փոփոխություններ նաև շրջակա պատմական-մշակութային միջավայրում: Հաշվի առնելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում առկա են մշակույթի և քաղաքակրթության վաղեմի հետքեր, արժեքավոր տեղեկատվություն պարունակող պատմամշակութային հուշարձաններ՝ մինչև հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսվող, շրջակա միջավայրի մշակութային իրադրությունը փոփոխող գործողությունների իրականացումն անհրաժեշտ է անել առավելագույնը, որպեսզի մեղմացվի հնարավոր բացասական ազդեցությունը: Միայն վստահ լինելով, որ գիտությանը տվյալ պահին հայտնի ամենաարդյունավետ միջոցներով, ողջամիտ սահմաններում արվել է առավելագույնը իրացման գոտում հայտնված տարածքների պատմամշակութային բովանդակությունը վերհանելու, արժեքավոր հուշարձանները տեղափոխման կամ այլ միջոցով պահպանելու, այլ հուշարձանների պարունակած պատմամշակութային տեղեկատվությունը համակարգելու և հուսալի կրիչների վրա ամրագրելու ուղղությամբ՝ կարելի է նախաձեռնել շրջակա մշակութային միջավայրի անցանկալի փոփոխության ռիսկեր ունեցող գործողություններ:

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի իրացման գոտում հայտնված տարածքների պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցումն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1278-Ն որոշման համաձայն մշակվել է Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր (հաստատված «ՀՀ մշակույթի նախարարի 2008 թվականի հուլիսի 4-ի թիվ 416-Ա հրամանով»): Այդ ծրագիրը հիմք ընդունելով՝ համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին՝ Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների իրականացման առարկայով (համառոտ տեղեկանք ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Ֆրոնտոն» ՍՊ ընկերության կողմից «Թեղուտ» ՓԲ ընկերության ֆինանսական միջոցներով 2009-2011 թթ. ընթացքում կատարված համալիր աշխատանքների վերաբերյալ, արխիվային տեսանյութ):

Ընկերությունը վարում է հողային աշխատանքների ընթացքում հուշարձանների և այլ պատմամշակութային արժեքների հայտնաբերման դեպքում դրանց պահպանությունն ու անվթարությունն ապահովող ընթացակարգ:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը «Թեղուտ» ՓԲԸ հետ կնքած պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքներով ըստ տարիների կազմել է հաշվետվություններ, որոնք ներկայացվել են ՀՀ Մշակույթի նախարարություն:

Ինտերակտիվ քարտեզ