Շրջակա միջավայրի, առողջության, տեխնիկական անվտանգության և սոցիալական քաղաքականություն
Ընկերությունը հաստատակամ է իրականացնել իր գործունեությունը կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան՝

  • ապահովելով Ընկերության աշխատակիցների, կապալառուների և այցելուների անվտանգությունը՝ կանխարգելելով առողջության վրա անցանկալի ազդեցությունները,
  • պահպանելով շրջակա բնական միջավայրը և պատմամշակութային ժառանգությունը՝ ոչ միայն մեղմելով օդի, հողի և ջրի որակի վրա հնարավոր բացասական ազդեցությունները, այլ նաև իրականացնելով դրական ազդեցությունն ապահովող միջոցառումներ և կառավարելով կենսաբազմազանության հետ կապված վտանգները,
  • կառավարելով հնարավոր սոցիալական ազդեցությունները, շարունակաբար զարգացնելով հարակից համայնքների հետ կառուցողական երկխոսությունը, օժանդակելով համայնքների համակողմանի զարգացմանը։

Այդ նպատակով Ընկերությունը հաստատակամ է ներդնել բնապահպանության, առողջության, տեխնիկական անվտանգության և սոցիալական (այսուհետ՝ ԲԱՏԱՍ) միասնական կառավարման համակարգ, որը շարունակաբար վերանայվելու և բարելավվելու է՝ իրազեկելով բոլոր աշխատողներին, շարունակաբար զարգացնելով նրանց հմտություններն ու կարողությունները և հնարավորինս ներգրավելով բարելավման գործընթացում։
Ընկերության գործադիր ղեկավարությունը համարում է, որ ի լրումն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների, ԲԱՏԱՍ առնչվող հարցերում իր գործունեության նկատմամբ կիրառելի են նաև ISO 14001, OHSAS 18001, ՄՖԿ (IFC) միջազգային կատարողական չափորոշիչների և ուղեցույցների պահանջները, և պարտավորություն է ստանձնում գործել դրանց համապատասխան։
Առաջնահերթ խնդիրները, որոնք պետք է լուծվեն ԲԱՏԱՍ միասնական կառավարման համակարգի ներդրման համար, մասնավորապես ներառում են.

Առողջություն և տեխնիկական անվտանգություն

  • առողջության և տեխնիկական անվտանգության կառավարման համակարգի ներդրում
  • արտակարգ իրավիճակներին արձագանքման պլանի բարելավում
  • պատահարների վերաբերյալ հաշվետվության համակարգի բարելավում
  • տեխնիկական անվտանգության վերաբերյալ աշխատակիցների իրազեկվածության մակարդակի բարձրացում:

Շրջակա միջավայր

  • բնապահպանական կառավարման համակարգի ներդրում
  • թափոնների կառավարման համակարգի ներդրում
  • էներգետիկ պաշարների սպառման նվազեցում:

Սոցիալական պատասխանատվություն

  • կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համակարգի ներդրում.
  • շահառուների ներգրավման գործընթացի, այդ շրջանակներում՝ հարակից համայնքների հետ երկխոսության բարելավում:

Ընկերության գործունեության օբյեկտիվ պայմանների փոփոխություններին սույն քաղաքականության համարժեքությունը երաշխավորելու համար՝ վերոնշյալ նպատակները և խնդիրները, ինչպես նաև քաղաքականության կառուցվածքը պարբերաբար կվերանայվեն Ընկերության ղեկավարության կողմից:

Բնապահպանության, տեխնիկական անվտանգության, առողջապահության և սոցիալական ուղղություններով Ընկերության գործունեության նպատակներն և խնդիրները
Որպես միասնական կառավարման համակարգի մշակման և իրականացման մաս, Ընկերությունն իր որդեգրած՝ շրջակա միջավայրի, մարդկանց առողջության պահպանության և աշխատանքի անվտան­գու­թյան ապահովման քաղաքականության շրջանակներում սահմանել է բնապահպանական, տեխնիկական անվտանգության, առողջապահական ու սոցիալական նպատակներ և խնդիրներ, մշակել է կառավարման ծրագիր: Նպատակներն ու խնդիրները մշակվել են ISO 14001 և OHSAS 18001 չափորոշիչներին համապա­տաս­խան՝ առաջատար այլ հանքարդյունաբերողների կողմից հրապարակված նպատակների և խնդիրնե­րի ուսումնասիրության արդյունքների հաշվառմամբ: Նպատակները հնարավորինս ձևակերպվել են այն­պես, որ դրանց հասնելու ուղղությամբ Ընկերության ձեռքբերումները լինեն չափելի և քանակական ցու­ցանիշ­ներով արտահայտելի: Նպատակներ և խնդիրներ սահմանելիս Ընկերությունը ղեկավարվել է ՀՀ օրենս­դրության պահանջներով:

Նպատակներն ու խնդիրները ստորև տրված աղյուսակում դասակարգված և բաժանված են խմբերի ըստ հետևյալ հիմնական ենթաուղղությունների.

  • Պատահարների հաճախություն
  • Շահառուների ներգրավում և հաղորդակցություն
  • Արտադրանքի «մաքուր և ապահով» քանակներ («մաքուր»՝ կապված շրջակա միջավայրի վրա ազդե­ցության նվազեցման հետ, և «ապահով»՝ կապված տեխ. անվտանգության խնդիրների հետ)
  • Միավոր արտադրանքին բաժին ընկնող թափոնների նվազեցում
  • Ազդակիր և հարակից այլ համայնքներում սոցիալ-տնտեսական իրադրության բարելավում, համայնք­ներում ներդրումների ծավալ
  • Տեխնիկական անվտանգություն
  • Թափոնների և պոչանքների կառավարում (թափոնների նվազեցում, պոչանքների վերաօգտա­գործ­ման, վերականգնման և անվտանգ շահագործման և նախագծման տարբերակներ)
  • Բնապահպանություն, կենսաբազմազանության պահպանություն (անտառապատման ծրագիր՝ կպչո­ղա­կանության աստիճան, աճ և այլն)
  • Փոշու և դրա հետ կապված վնասակար ազդեցության կառավարում
  • Ջուր՝ համապատասխանություն արտահոսքերի սահմանաքանակներին:

Նպատակներ և խնդիրներ

Հիմնական ենթաուղղություններ

Նպատակներ

Խնդիրներ

Բնապահպանություն, տեխ. անվտանգություն և առողջապահություն

Ապահովել, որ Ընկերության անձնակազմն ունենա հմտություններ, գիտելիքներ և կարողություններ աշ­խատանքային գործունեությունը՝ բնա­պահպանական և տեխ. ան­վտան­գության հարցերում Ընկերության պահանջներին համապատասխան և արդյունավետ իրականացնելու համար:

1. Նախաձեռնել վերապատրաստ­ման դասըն­թաց­ների անհրա­ժեշտության վերլուծություն և մշակել վերապատրաստման դասընթացների ծրագիր:
2. Իրականացնել բարձր ռիսկային գործու­նեու­թյուն ծավալող աշխատակիցների 100%- ի վե­րա­պատ­րաս­տում (թրեյնինգներ), օրինակ՝ հա­կահրդեհային անվտանգություն, երթևեկու­թյան անվտանգություն
3. Իրականացնել այցելուների 100%-ի ներածական հրահանգավորում

Տեխ. անվտանգություն

Հասնել զրոյական վնասի՝ Ընկերության և կապալառուների աշխատողների, այցելուների և համայնքի համար:

1. Զրո մահվան դեպքեր
2. Ներդնել վթարների զեկուցման (հաշվե­տվու­թյան) կայուն համակարգ՝ արտացոլելու բոլոր պատահար­ներն ու վնասվածքները, նույնիսկ՝ թեթևները:
3. Հաշվել վթարների հաճախությունը:
4. Մշակել հաշվետվության ցուցանիշներ և գրանցել միջադեպերն ըստ միավոր արտադրանքի քանակի:

Առողջապահություն

Պահպանել աշխատողների առողջությունը:

1. Իրականացնել Ընկերության աշխա­տող­ների մասնագիտական առողջության ծրագիր
2. Իրականացնել մասնագիտական աղմուկի ազդեցության ռիսկերի մանրամասն գնահա­տում և արդյունավետ վերահսկողության ծրագիր մինչև շահագործման փուլին անցնելը:
3. Ըստ անհրաժեշտության իրականացնել վերահսկողական գործողությունների ծրագիր

Սոցիալական

1. Ապահովել մաքուր ջրի աղբյուր­ների կայուն մատչելիություն:

1. Իրականացնել նոր համայնքային ծրագիր 2014թ., որն ուղղված է նպաստելու տե­ղական համայնքների համար մաքուր ջրի աղբյուրների կայուն մատչելիությունն ապահովելուն

2. Ապահովել տեղական ծառայու­թյուն­ների (աշխատուժի) հնարավորու­թյունների աճ

1. Պահպանել Թեղուտից և այլ հարակից հա­մայնք­նե­րից աշխատակիցների (այսուհետ՝ Տեղական աշխատուժ) տեսակարար կշիռը:
2. Ազդակիր համայնքների դպրոցների շրջա­նա­վարտների և բարձր դասարանների աշա­կերտ­ների և մանկավարժական անձնակազմի համար ճանա­չողական շրջայցերի կազմա­կեր­պում և դրանց շրջա­նակներում բացատրո­ղա­կան աշխատանք՝ ա­ռաջնահերթ ուշադրություն դարձնելով այն տեղե­կա­տվության տրամա­դրմա­նը, որը կարող է նպաս­տել Ընկերությու­նում աշխատանքի ցանկության դեպքում համարժեք մասնագիտական կողմնորոշմանը:
3. Արտադրական պրակտիկաների կազմա­կերպ­ման ինստիտուցիոնալ պայմանների ստեղծում և պրակտիկաների կազմակերպում

3. Շահառուների՝ ներառյալ տեղա­կան համայնքների ներկայացու­ցիչ­ների ներգրավում






4. Աջակցել ազդակիր և այլ հարակից համայնքերին սոցիալական և առող­ջա­պահական պահանջների բավա­րար­ման հարցերում

1. Շարունակել շահառուների ներգրավման և հաղորդակցության պլանով նախատեսված գործողությունները:
2. Ապահովել Ընկերության գործունեության հետ կապված բողոքների արձագանքման ներդրված մեխանիզմի կենսունակությունը:


1. Ավարտել սոցիալական և առողջապա­հա­կան ազդեցության ելակետային գնահատումը
2. Մշակել ազդեցության (գործունեության) հիմնա­կան ցուցանիշները և իրականացնել մոնիտորինգի պահանջները
3. Սոցիալական և առողջապահական գնահատման աշխատանքների առաջընթաց
4. Հիմնական ցուցանիշների մշակում
5. Մոնիտորինգի ռեժիմի մշակում և իրականացում

Բանպահպանական

1. Ապահովել թափոնների և պոչանք­ների կառավարման ամբողջական և արդյունավետ մոտեցման ներդրում

1. Վերանայել թափոնների նվազեցման և գնա­հատ­ման տարբերակները՝ կուտակված թա­փոն­ների քա­նակի նվազեցման և վերամշակվող ու վերօգտա­գործ­վող թափոնների քանակի ավելացման համար:
2. Մշակել և իրականացնել թափոնների կառավարման ծրագիր:
3. Մշակել և իրականացնել թթվային լուծազատման մեղմման ռազմավարություն

2. Պաշտպանել շրջակա ջրային միջա­վայրը և կանխել դեպի հող չպլանա­վոր­ված արտահոսքերը

1. 2015թ. ընթացքում պահպանել ամ­բող­ջական համապատասխանություն բոլոր օրինական ջրհեռացման սահմանաքանակների և մոնիտոր­րինգի պլանի հետ
2. Զրոյական չպլանավորված արտահոսքեր կամ այլ բնապահպանական միջադեպեր 2015թ. ընթացքում
3. Ջրաչափերի տեղադրում
4. Թափոնաջրերի մաքրման կայանների օգտա­գործում
5. Վտանգավոր նյութերի պահեստային տնտե­սությունների կազմակերպում համապատաս­խան չափորոշիչներով նախատեսված կարգով
6. Արտահոսքը կանխող սարքերի ներդրում և ընթացակարգերի իրականացում

3. Պաշտպանել և բարելավել տեղա­կան էկոհամակարգերը և մշակութային ժառանգությունը

1. Ապահովել փոխհատուցման ծրագրի շրջա­նակ­նե­րում տնկված ծառերի պահանջվող կպչողական­նությունը
2. 2015թ. ընթացքում շարունակել բնապահ­պա­նա­կան հետազո­տու­թյունները և մշակել բնա­պահ­պա­նա­կան պաշտպանության և փոխհա­տուցման պլան
3. Իրականացնել մշակութային արժեքների պա­տա­հական հայտնաբերման ընթացա­կարգով նախա­տեսված գործողությունները

4. Պահպանել շրջակա օդային մի­ջա­վայրը, ապահովել, որ չլինեն օդային ավազանի վրա նշանակալից բացա­սա­կան ազդեցություններ

1. Ապահովել, որ 2015թ. ընթացքում փոշու խտու­թյուն­ները լինեն օրենսդրական սահմանաքանակների շրջանակներում:
2. Փոշու մոնիտորինգ և արձագանքում աղտոտման բարձր մակարդակի դեպքում