Միջազգային առաջադեմ փորձին Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համապատասխանությունն ապահովելու նպատակով «Թեղուտ» ՓԲ ընկերությունը մշակել է Շահառուների ներգրավման պլան (այսուհետ՝ Պլան), որում ներկայացված են շահառուների ներգրավման սկզբունքներն ու նախատեսվող գործողությունները:


Խնդրում ենք ծանոթանալ Պլանին և դրանում նշված հիմքերով Ձեզ որպես շահառու նույնականացնելու դեպքում՝ խնդրում ենք Պլանով սահմանված կարգով ներգրավվել նախատեսված միջոցառումներին:

Ծրագրի իրականացմանը զուգահեռ՝ Պլանը ենթակա է փոփոխման և խմբագրման: Ուստի՝ շնորհակալ կլինենք ցանկացած շահառուի, ումից կստանանք Պլանի խմբագրման և բարելավման վերաբերյալ առաջարկներ:

Շահառուների իրազեկման գործընթացի կանոնակարգման և տեղեկատվական թափանցիկության ապահովման նպատակով ընկերությունը մշակել է ճանաչողական շրջայցերի կազմակերպման, ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկատվության հարցումներ կատարելու և դրանց «Թեղուտ» ՓԲ ընկերության արձագանքման ընթացակարգեր: Ընկերությունում գործող անվտանգության կանոնակարգով նախատեսված ընթացակարգով բոլոր այցելուները պարտադիր անցնում են անվտանգության ներածական հրահանգավորում, այցելության օբյեկտի անվտանգության ռեժիմին համապատասխան, նրանց տրամադրվում են անհատական անվտանգության պարագաներ:

Ընկերությունը վարում է Պլանի շրջանակներում իրականացված միջոցառումների գրանցամատյան, որը տեղակայվում է ընկերության կայքում և տարեկան առնվազն մեկ անգամ թարմացվում:

Ընկերության գործունեության տարածքի հարակից համայնքների բնակիչների և այլ շահառուների համար՝ Ընկերության գործունեության հետ կապված բողոքներ, նկատառումներ, առաջարկություններ և այլ հաղորդումներ անմիջականորեն ընկերությանը ներկայացնելու հնարավորություններն ընդլայնելու նպատակով սահմանվել է Քաղաքացիների ընդունելության կարգ:

Շահառուների ներգրավման պլանով նախատեսված հանդիպումների շրջանակներում բարձրացված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ «Թեղուտ» ՓԲԸ իրականացրած միջոցառումների համար ևս վարվում է գրանցամատյան, որը հասանելի է հետևյալ հղմամբ: